Հայերեն   English   Русский  

Արմեն Աշոտյանը սեփական նախաձեռնությամբ հանդիպում է ունեցել Արարատ Միրզոյանի հետ


ֆբ գրառում


  
դիտումներ: 245

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ, Արմեն Աշոտյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ:

«Ի արձագանք այսօր մամուլում հրապարակված տեղեկատվությանը հայտնում եմ, որ՝

Իմ նախաձեռնությամբ հանդիպել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

Հանդիպումը նվիրված էր Հայաստանի արտաքին քաղաքականության և խորհրդարանական դիվանագիտության մի շարք հարցերին: Առավել մանրամասն, հասկանալի պատճառներով, ներկայացնելու կարիք չկա:

Հանդիպման ընթացքից և արդյունքներից գոհ եմ:

Հանդիպումը գաղտնի չէր, ԱԺ-ում գաղտնի հանդիպումներ չեն լինում, առնվազն մի քանի տասնյակ մարդ տեսնում է: Այսօրվա արտահոսքը դրա վկայությունն է:

Անկախ քաղաքական տարաձայնություններից կան պետական և ազգային կարևորության հարցեր, որոնց հետ կապված "ուսադիրներս" ոչ միայն ներում են գործող իշխանության հետ քննարկել երկրի համար արդիական հարցեր, այլևս պարտադրում են շարունակել ծառայությունս Հայրենիքին»,- գրել է Աշոտյան





    Մեկնաբանել
    Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: