Հայերեն   English   Русский  

Կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբ չի հայտնաբերվել


  
դիտումներ: 146

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ Կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել:

ԱԻՆ աշխատակիցները զննել են ամբողջ շենքը, ոչ մի ռումբ էլ չի հայտնաբերվել: Ոստիկանությունը ահազանգը ստացել էր ժամը 14:17-ին՝ անհայտ քաղաքացուց: Աշխատակիցներն այժմ վերադառնում են իրենց աշխատասենյակներ:

Նշենք, որ Կառավարության այս մասնաշենքում ռումբի առկայության մասին ահազանգեր արդեն մի քանի անգամ ստացվել են, սակայն բոլորն էլ կեղծ են եղել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: