Հայերեն   English   Русский  

Փաշինյանն ու Ալիևը կարճ զրույց են ունեցել


  
դիտումներ: 267

Երեկ՝ մայիսի 13-ին Բրյուսելում «Արևելյան գործընկերության» 10-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարճ զրույց են ունեցել:

Նրանք զրուցելեն ընթացիկ իրավիճակի մասին: Փաշինյանն ասել է, որ իրենք չեն հստակեցրել հաջորդ բանակցությունների օրն ու ժամը, սակայն կարևորել է հետագա բանակցություններն ու Արցախի ներգրավվածությունը այդ բանակցություններում:

«Հնարավոր չէ լուծել որևէ հակամարտություն` կենտրոնանալով միայն ներգրավված կողմերից մեկի շահերի վրա, որովհետև կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ամենակարևոր խոչընդոտը Ադրբեջանի դիրքորոշումն է` չերկխոսել Ղարաբաղի հետ: Ճշմարտությունն այն է, որ այս հակամարտությունը երեք կողմ ունի` Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան: Մենք կարծում ենք, որ շատ կարևոր է ունենալ բանակցային պատշաճ շրջանակ, որ հնարավոր լինի լուծել այս հակամարտությունը», - նշել է վարչապետը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: