Հայերեն   English   Русский  

Կոնսերվատորիան նոր ռեկտոր ունի


  
դիտումներ: 214

Նոր ռեկտորն ընտրվել է ձայների մեծամասնությամբ։

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր է ընտրվել բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանը։ Sputnik Արմենիային կոնսերվատորիայի լրատվության ծառայության ղեկավար Գևորգ Մնացականյանը հայտնեց, որ քիչ առաջ ավարտվել է քվեարկությունը։

«Ռեկտորի պաշտոնի համար երկու մարդ էր թեկնածություն ներկայացրել` Սոնա Հովհաննիսյանը և բուհի պրոռեկտոր Վաղարշակ Հարությունյանը։ Ձայների մեծամասնությամբ` 15-8 հարաբերակցությամբ, ռեկտոր ընտրվեց Հովհաննիսյանը»,–հայտնեց Մնացականյանը։

Նշենք, որ բուհի ռեկտոր Շահեն Շահինյանն 2018–ին ազատվել էր աշխատանքից` սեփական դիմումի համաձայն։ Դրանից հետո դիրիժոր, «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: