Հայերեն   English   Русский  

Պոմպեոն բացատրել է ռուսաստանյան իր այցի նպատակը


  
դիտումներ: 290

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն, բացելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը, հայտարարել է, որ այցելել է Ռուսաստան, քանի որ ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը նպատակ ունի բարելավել Մոսկվայի հետ հարաբերությունները: Գրում է Russian.rt.com-ը:

«Ես այսօր այստեղ եմ գտնվում, քանի որ նախագահ Թրամփը հակված է հարաբերությունների բարելավմանը», - ասել է Պոմպեոն:

Պոմպեոն նշել է, որ երկու երկրներից յուրաքանչյուրը, բնականաբար, զբաղված է իր շահերը պաշտպանելով:

«Գոյություն ունեն բազմաթիվ հարցեր, երբ մեր շահերը համընկնում են, այդիսկ պատճառով մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի բարելավենք և ամրապնդենք հարաբերությունները, գտնենք այն կողմերն ու այն հարցերը, որոնց շուրջ մեր հարաբերությունները կարող են բարելավվել»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սոչիում մեկնարկել են Սերգեյ Լավրովի և Մայք Պոմպեոյի բանակցությունները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: