Հայերեն   English   Русский  

​Բացվեց Կաննի 72-րդ կինոփառատոնը


Փառատոնը, որին մասնակցում են 39 երկրների ռեժիսորներ, սցենարիստներ, դերասաններ բացվեց երեկ երեկոյան:


  
դիտումներ: 203

Այս տարի մասնակիցների կազմն անվերապահորեն կարելի է լեգենդար որակել. իրենց աշխատանքներն են Ֆրանսիա բերել Ջիմ Ջարմուշը, Քվենտին Տարանտինոն, Թերենս Մալիքը, Քսավյե Դոլանը, Պեդրո Ալմոդովարը և շատ ուրիշներ: Յուրաքանչյուրը ժամանակին արդեն նվաճել է Լազուրե ափը, ուստի ներկայիս մրցույթը խոստանում է առանձնակի վառ լինել:

Բացման արարողության մասնակիցները ձգտում էին հնարավորինս երկար մնալ փառատոնի աստիճաններին, իսկ կինեմատոգրաֆի հիմնադիրներից մեկի պատվին «Լուի Լյումեր» կոչված դահլիճի մուտքի մոտ նրանց դիմավորում էր փառատոնի գլխավոր տնօրեն Թյերրի Ֆրեմոն:

Փառատոնի ծրագիրը բացվեց Ջիմ Ջարմուշի «Մեռածները չեն մեռնում» (The Dead Don’t Die) ֆիլմով: Գլխավոր դերը կինոնկարում խաղում է Բիլ Մյուռեյը:

Փառատոնի մեծ պաստառն այս տարի նվիրված է ռեժիսոր Անյես Վարդային: Լուսնկարն արվել է 1954 թ., երբ 26-ամյա դեբյուտանտը նկարում էր առաջին ֆիլմը: Ձկնորսական ավանի մասին «Pointe Courte» կինոնկարի համար հատկացված էր նվազագույն գումար, որ որևէ նորարաության հնարավորություն չէր տալիս: «Եվ այնուամենայնիվ զանգի առաջին ղողնաջը հնչեց»,- նկատել է այդ պրեմիերայի առնչությամբ գրող և քննադատ Ժան դը Բարոնսելլին: Մասնագետները ֆիլմը համարեցին հեղինակային կինոյի օրինակ:

«Ամեն տարի մենք ընդունում ենք լավագույններին,- ասում է Թյերրի Ֆրեմոն:- Եվ եթե համամետեք մեր որոշումները մամուլի և հանրության գնահատականների հետ, ապա կտեսնեք, որ դրանք համընկնում են»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: