Հայերեն   English   Русский  

Գարո Փայլանը բողոք կներկայացնի դատախազություն հայ տղային կրոնափոխ անելու առնչությամբ


  
դիտումներ: 113

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է օրերս Թուրքիայում և Հայաստանում մեծ աղմուկ հանած 13-ամյա Արթուր անունով հայ տղայի կրոնափոխության հարցին։

Ինչպես հայտնի է, Արթուրը մասնակցել էր թուրք աստվածաբան Նիհարթ Հաթիփօղլուի շոուի տարեր պարուկանող հաղորդմանը, որի ընթացքում ուղղիղ եթերում ընդունել էր իսլամ և անվանափոխ եղել որպես Նիհաթ։

Հաղորդավարի հայտարարել էր, թե իրենք նախապես ստացել են Արթուրի մոր և խորթ հոր համաձայնությունը, սակայն Արթուրի մայրը հայկական լրատվականներից մեկի հետ զրույցում ասել է, որ իր զավակը չի ընդունել իսլամ և նրանց մոլորեցրել են։

Փայլանը մասնավորապես ասել է. «Խոսեցի Հաթիփօղլուի կողմից շահագործված երեխայի մոր հետ։ Մայրը ասած, որ իր որդու ներկայություն հարղորդմանը տեղի է ունեցել առանց իր համաձայնության։ Պաշտոնական բողոք եմ հղելու Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրուրդ (RTÜK) և դատախազություն՝ ընդդեմ անչափահասներին շահագործող այս հաղորդման»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: