Հայերեն   English   Русский  

Ճապոնիայում 5.5 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել


  
դիտումներ: 133

Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող Ամամի-Օսիմա կղզում՝ Ճապոնիայի ամենահարավային Օքինավա պրեֆեկտուրայում 5,5 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել: Գրում է Russian.rt.com-ը:

РИА "Новости" լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գրանցված երկրաշարժի մասին հայտնել է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը:

Երկրաշարժի օջախի խորությունը 30 կմ է կազմել: Ստորգետնյա ցնցումների առավելագույն ուժգնությունը ճապոնական 7 բալանոց սանդղակով 3 բալ է կազմել:

Ցունամիի առաջացման սպառնալիքի մասին չի հայտարարվել: Երկրաշարժի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկությունը բացակայում է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: