Հայերեն   English   Русский  

Բրիթնի Սփիրսի նախկին ամուսինը ցանկանում է սահմանափակել երգչուհու շփումը որդիների հետ


  
դիտումներ: 652

Ինչպես հայտնի է, 37-ամյա Բրիթնի Սփիրսը նախկին ամուսնու՝ Քևին Ֆեդերլայնի հետ ամուսնալուծությունից հետո մշտապես լարված հարաբերությունների իս հետ: Թեև զույգն ամուսնաուծվել է 2006թ., դեռևս շարունակում են պարզել իրենց հարաբերությունները: Գրում է Spletnik.ru-ն:

41-ամյա Քևինը մշտապես պահանջում է երգչուհուց մեծացնել երեխաների խնամակալության համար նախատեսված ալիմենտը (զույգը երկու որդի ունի, որոնք դատարանի որոշմամբ հոր հետ են մնացել):

Իսկ այժմ արդեն Ֆեդերլայնը մտադիր է սահմանափակել որդիների կապը իրենց մոր հետ, որն ավելի քան մեկ ամիս առաջ հոգեբուժական կլինիկայում էր հայտնվել (դրա պատճառը սթրեսն էր, որը առաջացրել էր հոր առողջական խնդիրների պատճառով):

«Քևինը թույլ չի տա տղաներին ավելի շատ ժամանակ անցկացնել իրենց մոր հետ, մինչև Բրիթնիի առողջական վիճակը չկայունանա և նա չսկսի դեղորայք ընդունել: Նա թույլ կտա նրանց հանդիպել միայն իր ցանկությամբ», - ասել է աղբյուրը:

Իսկ հենց երգչուհին ցանկանում է ավելի շատ ժամանակ անցկացնել երեխաների՝ 13-ամյա Շոնի և 12-ամյա Ջեյդենի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: