Հայերեն   English   Русский  

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը՝ C-400 համակարգերի ձեռքբերման մասին


  
դիտումներ: 129

Թուրքիան մտադիր չէ հետաձգել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությանը:

Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ Անկարան ուսումնասիրում է Վաշինգթոնի մեկ այլ կոչը՝ հետաձգել ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեմ է արտահայտվել գործարքի շուրջ տարաձայնություններ առաջացնելու փորձերին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: