Հայերեն   English   Русский  

Թուրքիան ու Ռուսաստանը հերքում են S-400-ների մատակարարման հետաձգման լուրերը


  
դիտումներ: 189

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը մեկնաբանել է միջազգային մամուլում շրջանառվող այն լուրերը,

թե Ռուսաստանը կարող է հետաձգել ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարումը Թուրքիային։


«Մենք գիտենք, թե ամերիկացիները այդ հարցում ինչ են պնդում, բայց ռուս-թուրքական պայմանավորվածությունը ի կատար է ածվելու: Որևէ ընդհատումներ չկան այդ գործարքում »,-ասել է ռուս պաշտոնյան։

Թուրք բարձրաստիճան պաշտոնյաները նույնպես հերքել են ռուսական ՀՕՊ համակարգերի մատակարարումը հետաձգելու մասին մամուլում շրջանառվող լուրերը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Reuters» գործակալությունը տեղեկություն էր տարածել, որ Թուրքիան ԱՄՆ-ի պահանջով համաձայնել է հետաձգել S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարումը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: