Հայերեն   English   Русский  

Արցախի 2 նախագահները համաձայնել են դատարան գալ մայիսի 17–ին. դատավորը Քոչարյանի կալանքի ժամկետի խնդիր է տեսնում


  
դիտումներ: 150

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատությունը երաշխավորած Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը հայտարարել են,

որ մայիսի 17–ին օրվա երկրորդ կեսին պատրաստ են գալ և ներկայանալ Քոչարյանի գործով նիստին։ Այս մասին այսօր՝ մայիսի 15–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությանը հայտարարեց երկրորդ նախագահի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը։

Պաշտպանն առաջարկեց նաև, որ դատարանը գնահատի հեռակապի միջոցով երաշխավորողներին իրենց իրավունքներն ու պարտականությունները պարզաբանելու հնարավորությունը։ Սակայն նախագահող դատավորը հայտարարեց, որ հեռակապի միջոցով չի կարող նախազգուշացնել երաշխավորողներին, նրանք պետք է անպայման ներկայանան և ստորագրեն, որ նախազգուշացվել են։

Դատարանը նշեց, որ մայիսի 19–ին լրանում է Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը և մայիսի 17–ին հաջորդում են ոչ աշխատանքային օրեր, մինչդեռ դատական ակտ կայացնելու համար առնվազն մեկ կամ երկու օր կարող է պահանջվել դատավորից։

Դավիթ Գրիգորյանը հորդորեց պաշտպանական կողմին դիտարկել երեշխավորողների գոնե մայիսի 16–ին–ին ներկայանալու հնարավորությունը։ Պաշտպանները ճշտում են, թե արդյոք Արցախի նախկին և ներկա նախագահները կարող են վաղը ներկայանալ դատարան, թե՝ ոչ։

Հիշեցնենք,որ Արցախի ներկա և նախկին նախագահները երաշխավորել են, որ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցնելու դեպքում, վերջինս կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթն իրականացնող մարմնին ներկայանալուց եւ չի կատարի քրեական օրենսգրքով չթույլատրվող արարք։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: