Հայերեն   English   Русский  

Առցանց համակարգով հայտագրվել է 8462 առաջին դասարանցի. ԿԳՆ


  
դիտումներ: 826

Առցանց համակարգով հայտագրվել է 8462 առաջին դասարանցի, Անկախին հայտնեցին ԿԳՆ լրատվական ծառայությունից:

Մայիսի 15-ին, ժամը 9:00-ին գործարկվել է Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգը: Ժամը 18:00-ի տվյալներով առաջին դասարան հաճախելու իրավունք ունեցող շուրջ 13.000 երեխաներից գրանցվել է 8462-ը: Նույն պահի դրությամբ համակարգում ընդգրկված 154 դպրոցից մինչև 20 ուսհաստատությունում է, որ լիցենզիայով սահմանված տեղերը լրացվել են: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Երևանի բոլոր վարչական շրջանների դպրոցներում առկա են թափուր տեղեր: ՀՀ կրթության և գիտության նախարարությունն առաջին դասարանցիների համար Երևանի պետական հանրակրթական դպրոցներին հատկացրել է լիցենզիայով սահմանված շուրջ 15.000 տեղ, որը շուրջ 2000-ով գերազանցում է ակնկալվող աշակերտների թիվը: Հայտագրման ընթացքում տվյալների մուտքագրման հետ կապված տեխնիկական խնդիր ունեցել է հերթագրվողների առավելագույնը 1 տոկոսը:

Նշենք նաև, որ հայտագրման համակարգը գործում է շուրջօրյա, և ծնողները կարող են ցանկացած պահի կատարել առցանց հերթագրում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: