Հայերեն   English   Русский  

Երևան-Գյումրի ճանապարհին բուժքույրը Honda-ով բախվել է արգելապատնեշներին․ 4 հոգի հոսպիտալացվել է


  
դիտումներ: 673

Արագածոտնի մարզում այսօր՝ մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 12:40-ի սահմաններում Գյումրիի բնակիչ Դիաննա Մարգարյանը Honda Elysion մակնիշի 35 MV 888 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի քարե արգելապատնեշներին:

Վթարի հետևանքով վարորդ Դ. Մարգարյանը, նրա ուղևորներ, համաքաղաքացիներ Շողիկ Մարգարյանը, Հայկ Մարգարյանը և Նարեկ Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակ բժշկական կենտրոն:

Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ըստ աղբյուրի՝ վարորդ Դ. Մարգարյանն աշխատում է Գյումրու ուռուցքաբանական բժշկական կենտրոնում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: