Հայերեն   English   Русский  

Թրամփը վստահություն է հայտնել, որ Իրանը շուտով կցանկանա բանակցել


  
դիտումներ: 111

Ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել և վստահություն հայտնել, որ Իրանը շուտով կցանկանա բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ: Գրում է Russian.rt.com-ը:

«Ես վստահ եմ, որ շուտով Իրանը կցանկանա խոսել», - գրել է Թրամփը:

Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել էր, որ Թեհրանը բանակցություններ չի վարի Միացյալ Նահանգների հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (IPTF) վերաբերյալ:

Վերջինս նաև բացառել էր ԱՄՆ-ի հետ պատերազմի հավանականությունը՝ հայտարարելով, որ այն չի բխում ԱՄՆ-ի շահերից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: