Հայերեն   English   Русский  

Մադուրոն մեկնաբանել է Միացյալ Նահանգների նոր որոշումը


  
դիտումներ: 48

Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն մեկնաբանել է ԱՄՆ տրանսպորտի նախարարության որոշումը կասեցնել օդային հաղորդակցությունը Բոլիվարյան Հանրապետության հետ: Գրում է Russian.rt.com-ը:

«Ինչ է ստացել Թրամփի կառավարությունը՝ այդ թռիչքները դադարեցնելով: Ոչինչ: Նրանք վնասել են իրենք իրենց եւ այն քաղաքացիներին, որոնք ազատ տեղաշարժի իրավունք ունեն», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Վենեսուելայի նախագահի խոսքերը:

Մադուրոն հայտարարել է, որ այդ թռիչքներից պարբերաբար օգտվել են այն վենեսուելացիները, որոնք ապրում կամ աշխատում են Միացյալ Նահանգներում, ինչպես նաև այն ամերիկացիները և այլ երկրների քաղաքացիները, որոնք Վենեսուելա էին ժամանում:

Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հարձակվել է բոլոր այդ քաղաքացիների ազատ

տեղաշարժի իրավունքի վրա:

«Որտե՞ղ է ազատությունը, Դոնալդ Թրամփ, որտեղ է ազատությունը, որի մասին դուք հրապարակավ հայտարարում եք», - հարցրել է Մադուրոն:

Նրա խոսքերով՝ այդ որոշումը պայմանավորված է Վենեսուելայի նկատմամբ ատելությունով և վրեժխնդրության ցանկությունով:

Մայիսի 15-ին Միացյալ Նահանգները, անվտանգության նկատառումներից ելնելով,

կասեցրեց օդային հաղորդակցությունը Վենեսուելայի հետ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: