Հայերեն   English   Русский  

Վերսկսվել է Քոչարյանի գործով դատական նիստը


  
դիտումներ: 157

Առավոտյան Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում, որտեղ այսօր՝ մայիսի 16-ին շարունակվելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը, կրկին հավաքվել են Քոչարյանի աջակիցները և նրա դեմ պայքարողները:

Երկու կողմից ներկայացուցիչները փորձեցին բանակցել միմյանց հետ՝ որպեսզի նախորդ օրերի բախումներն ու փոխադարձ հայհոյանքները չկրկնվեն նաև այսօր: Մեծ թվով ոստիկաններ շարունակում են աշխատել դատարանի բակում:

Քիչ առաջ արդեն նիստերի դահլիճ եկավ Ռոբերտ Քոչարյանը, դատավոր՝ Դավիթ Գրիգորյանը, ներկա են նաև դատախազները, սակայն նիստը դեռ չի սկսում քանի որ Քոչարյանի պաշտպանները չեն եկել դատարան:

Հիշեցնենք, որ երեկ դատավոր Դավիթ Գրիգորյանը ասել էր Քոչարյանի պաշտպաններին, որ խափանման միջոց կալանքի փոփոխության համար միջնորդություն ներկայացրած Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը այսօրվա դատական նիստին պետք է ներկայանան դատարան՝ հաստատելու իրենց միջնորդությունը: Նախագահներն էլ հայտարարել են, որ այսօր կներկայանան դատարան:

Նշենք նաև, որ այսօր արդեն չորրորդ օրն է, որ դատարանում քննվում է Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման հարցը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: