Հայերեն   English   Русский  

Պենտագոնը Մեքսիկայի հետ սահմանի պատի արդիականացման համար 650 մլն դոլար է հատկացրել


  
դիտումներ: 75

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը գրեթե 650 մլն դոլար է հատկացրել Մեքսիկայի հետ սահմանին պաշտպանական կառույցների արդիականացման համար: Համապատասխան պայմանագիրը ներկայացվել է գերատեսչության կայքում: Գրում է Russian.rt.com-ը:

««Southwest Valley Constructors» ընկերությունը 646 միլիոն դոլարի ֆիքսված գնով` պայմանագիր է ստացել Թուսոն քաղաքում առկա պատի փոխարինման նախագծման և շինարարության համար», - նշված է հայտարարության մեջ:

Ակնկալվում է, որ աշխատանքները կավարտվեն 2020 թ. հունվարի 31-ին:

Բացի այդ BFBC ընկերության հետ ևս 141 մլն դոլարի պայմանագիր է կնքվել Կալիֆոռնիայի և Արիզոնայի սահմանի մյուս երկու հատվածներում մեքենաների և հետիոտնի համար նոր պարիսպների կառուցման համար

Ապրիլի կեսերին Պենտագոնը պայմանագիր է կնքել երկու ընկերությունների հետ Մեքսիկայի հետ սահմանի պատի կառուցման համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: