Հայերեն   English   Русский  

Դատարանը թույլ տվեց լրագրողներին Քոչարյանի գործով դատական նիստը լուսաբանել հենց նիստի դահլիճից


  
դիտումներ: 129

Արդեն 4-րդ օրն է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը:

Լրագրողները նախորդ օրը միջնորդություն էին ներկայացրել դատարան, որպեսզի իրենց թույլ տան հենց նիստերի դահլիճից լուսաբանեն դատական նիստը, քանի որ տեխնիկական խնդիրների պատճառով նախորդ նիստերին լսվում էր միայն դատավորի ձայնը: Այսօր դատարանը ընդունեց միջնորդությունը և լրագրողներին թույլ տվեց մտնել նիստերի դահլիճ:

Դատարանի բակում չնայած շարունակվում են բողոքի ակցիաները, սակայն իրավիճակը դեռ հանդարտ է: Քոչարյանի աջակիցները և նրա դեմ պայքարողները առավոտյան պայմանավորվեցին միմյանց հասցեին հայհոյանքներ և վիրավորանքներ չհնչեցնել:

Հիշեցնենք, որ այսօր նախատեսվում է, որ դատարան կներկայանան Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, որպեսզի հաստատեն դատարանին ուղղված իրենց անձնական միջնորդությունը՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու կապակցությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: