Հայերեն   English   Русский  

Իրանի արտգործնախարարը կոչով է հանդես եկել


  
դիտումներ: 103

The Mainichi պորտալի փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը միջազգային հանրությանը կոչ է արել նպաստել Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի պահպանմանը: Գրում է Russian.rt.com-ը:

«Եթե միջազգային հանրությունը շահույթ ստանա այս պատմական գործարքից, ապա պետք է պատրաստ լինի ներդրում ունենալ այս պատմական գործարքում և թույլ չտա, որպեսզի Միացյալ Նահանգները անօրինական գործողություններ կատարի», - հայտարարել է Զարիֆը Ճապոնիայի ԱԳ նախարար Թարո Կոնոյի հետ Տոկիոյում ունեցած հանդիպման ավարտից հետո:

Ընդ որում՝ նա իրավիճակի սրումը «անթույլատրելի» է անվանել և հույս հայտնել, որ այլ երկրները հստակ քայլեր կձեռնարկեն այդ համաձայնագրի պահպանման համար:

Ավելի վաղ Ճապոնիան կոչ էր արել Թեհրանին պահպանել Համատեղ համապարփակ գործողությունների պլանը Մերձավոր Արեւելքում կայունության համար:

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ չի ցանկանում ԱՄՆ-ի հետ բանակցել Համատեղ համապարփակ գործողությունների պլանի շուրջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: