Հայերեն   English   Русский  

Զելենսկու երդմնակալության արարողության օրը հայտնի է


  
դիտումներ: 266

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության օրը հայտնի է դարձել: Այն տեղի կունենա մայիսի 20-ին՝ ժամը10: 00-ին: Գրում է Lenta.ru-ն:

զեԳերագույն ռադայի պատգամավորները աջակցել են նաև Ուկրաինայի խորհրդարանի աշխատանքի ժամանակացույցում համապատասխան փոփոխությունների կիրառմանը:

Մայիսի 20-ին Զելենսկու երդմնակալության արարողության օգտին քվեարկել է 315 պատգամավոր, այսինքն` սահմանադրական մեծամասնությունը: Ընդհանուր առմամբ քննարկվել է յոթ նախագիծ, որոնցով նախատեսվում էր արարողությունը նշանակել մայիսի 19-28-ն ընկած ժամանակահատվածում: Առաջին երկու նախագծերը՝ մայիսի 19-ի համար չեն ստացել ձայների անհրաժեշտ քանակ:

Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին մեղադրել էր Գերագույն ռադայի խոսնակ Անդրեյ Պարուբիին ստախոսության մեջ և նրան խարդախ անվանել՝ հայտարարելով, որ վերջինս խոստացել էր մայիսի 14-ին քննարկել երդմնակալության հարցը: Հենց նորընտիր նախագահը պնդում էր, որ արարողությունը պետք է տեղի կունենա մայիսի 19-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: