Հայերեն   English   Русский  

Պակիստանի բանկերից մեկում պայթյուն է որոտացել. կան վիրավորներ


  
դիտումներ: 157

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պակիստանի Սադիկաբադե քաղաքում (Փենջաբ նահանգ) մասնավոր բանկերից մեկի մասնաճյուղում առավոտյան պայթյուն է որոտացել, որի հետևանքով առնվազն 20 մարդ վիրավորվել:Գրում է Mk.ru-ն:

Իրավապահ մարմինների տվյալներով՝ խոսքը գազի բալոնի պայթյունի մասին է, սակայն այս վարկածը մինչև վերջ չի հաստատվել: Պայթյունի հետևանքով բանկի մասնաճյուղը ամբողջությամբ ոչնչացվել է: Ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը, որտեղ մասնագետները ներկայումս աշխատում են:

Բոլոր վիրավորներն անհապաղ տեղափոխվել են հիվանդանոցներ և նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Միջադեպի առթիվ հետաքննություն է ընթանում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: