Հայերեն   English   Русский  

Կառավարությունն ընդունեց Հայաստանի և Դանիայի միջև կրկնակի հարկումը բացառելու մասին օրենքի նախագիծը


  
դիտումներ: 356

Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց մի շարք նախագծերի:

Մասնավորապես ընդունվեց «Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության միջև՝ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծիը, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծերը:

Հիշեցնենք, որ այսօրվա նիստը ղաեկավարում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, քանի որ վարչապետ նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: