Հայերեն   English   Русский  

Հունաստանում ազատ են արձակել Էրդողանի դեմ «մահափորձ» ծրագրած DHKP-C-ի 9 անդամի


  
դիտումներ: 146

Հունաստանում ազատ են արձակել Թուրքիայում ահաբեկչական համարվող ձախակողմյան «Հեղափոխական ազգային ազատագրական կուսակցություն-ճակատի» (DHKP-C) 9 անդամի:

Հունաստանի ոստիկանության կողմից բացահայտվել էր, որ հիշյալ անձինք ծրագրել էին Էրդողանի դեմ մահափորձ իրականացնել` օգտագործելով նռնակներ, նռնականետեր և մոլոտովյան կոկտեյլներ:

Նշվում է, որ «մահափորձի» ծրագրում Էրդողանին տրվել էր «կարիճ» (Akrep) ծածկանունը:

Ոստիկանության ստացած տվյալների համաձայն` Թուրքիայի նախագահի ուղղությամբ պետք է երկու կողմից գործի դրվեին նռնականետեր, այդ ընթացքում էլ DHKP-C-ի մի խումբ անդամներ հարձակվեին Էրդողանին ուղեկցող ավտոշարասյան վրա:

Հիշեցնենք, որ DHKP-C-ի անդամները ձերբակալվել էին 2017թ. նոյեմբերին Աթենքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: