Հայերեն   English   Русский  

Նյու Յորքի քաղաքապետը մտադիր է մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին


  
դիտումներ: 260

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հայտարարել է, որ մտադիր է մասնակցել 2020 թ. ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին: Գրում է Russian.rt.com-ը:

«Դոնալդ Թրամփին պետք է կանգնեցնել: Ես նրան նախկինում հաղթել եմ և դա կրկին կանեմ», - Sky News հեռուստաալիքը մեջբերում է քաղաքական գործչի խոսքերը:

Դե Բլազիոն դարձել է Դեմոկրատական կուսակցության 24-րդ թեկնածուն, որը հայտարարել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում առաջադրելու մտադրության մասին:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի սենատոր Մայքլ Բեննեթը ևս հայտարարել էր ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: