Հայերեն   English   Русский  

Մերկելը որոշել է հեռանալ քաղաքականությունից


  
դիտումներ: 408

TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է, որ 2021 թվականից ի վեր չի պատրաստվում քաղաքական պաշտոններ զբաղեցնել, երբ կավարտվի կառավարության ղեկավարության իր ժամկետը: Գրում է Gazeta.ru-ն:

«Ես չեմ պատրաստվում որևէ քաղաքական պաշտոն զբաղեցնել», - ասել է Մերկելը: Նրա խոսքերով՝ նախորդ տարվա վերջում հայտարարված պլաններն ակտուալ են:

Խոսակցություններն այն մասին, որ Մերկելը պաշտոն կզբաղեցնի Եվրամիության կառույցներից մեկում, սկսել են տարածվել այն բանից հետո, երբ Մերկելը հարցազրույց էր տվել «Suddeutsche Zeitung» թերթին:

Հարցազրույցի ընթացքում կանցլերը հայտարարել էր, որ «մեծ պատասխանատվության է զգում Եվրոպայի ճակատագրի համար»: Դիտորդներն այդ հայտարարությունները մեկնաբանել են որպես քաղաքական ուղղվածության փոփոխության ակնարկ և անհապաղ Բրյուսել տեղափոխվելու ցանկություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: