Հայերեն   English   Русский  

Անօթևան ընտանիքների համար նոր ծրագրեր կան


  
դիտումներ: 335

- 100 օր առաջ այս օրը վարչապետի աշխատասենյակում նաև ուղղակիորեն նշանակման հայտարարությունից հետո մենք կարճատև քննարկում ունեցանք,

և այն խնդիրները, որոնք դրվում են Շիրակի մարզպետի առջև այսօր ունի 2 մեծ նպատակ. Շիրակի մարզի 2 մեծ մարտահրավերների՝ աղքատության և անօթևանության հաղթահարումը, - իր պաշտոնավարման 100 օրվա ամփոփումն այսպես սկսեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Շիրակի մարզպետն այս երկու խնդիրները համարում է փախկապակցված. բո;որ սոցիալական ծանր դեպքերը անօթևանության դրաշմի տակ են:

Մարզի 19 համայնքում կա 3517 ժամանակավոր կացարան, որից 2858-ը Գյումրիում, 5-ը Արթիկում, 354 ժամանակավոր կացարան էլ առկա է մյուս բնակավայրերում: Ըստ այս պահին առկա վիճակագրական տվյալների Շիրակի մարզում տնային պայմաններում բնակվում է 3226ընտանիք կամ շուրջ 11 հազար 300 քաղաքացի:

Անօթևանության խնդրի կարգավորման համար ստեղծվել է հանձնախումբ, ուսումնասիրվում են տնակները, դրանց բնակեցվածությունը, ընտանիքի կարգավիճակը, մշակվում լուծումներ:

- Այս պահին երկու նախագիծ կա. համահայկական հիմնադրամի կողմից յուրահատուկ նախագծի իրականացման ցանկություն կա: Հիմա անշարժ գույքի պետական կոմիտեի հետ քննարկում ենք Գյումրի քաղաքի հանրակացարաններից մեկը հիմնադրամին նվիրաբերելու խնդիրը, որտեղ մոտավորապես 50 ընտանիքի բնակարանաշինության խնդիր կլուծվի: Եվ, վերջերս, Գյումրու քաղաքապետարանն ու ԱՌԴԱ հիմնադրամը 15 սոցիալական բնակարանի խնդիր լուծելու մոտեցում հանդես բերեցին:

Բնակարանային ապահովման ինչպիսի ռազմավարություն կորդեգրի կառավարությունը, պարզ կլինի, երբ հանձնախումբը հունիսի 30-ին կատարած ուսումնասիրությունների արդյունքներն ու առաջարկները ներկայացնի կառավարության ղեկավարին:

- Հույս ունենք, որ անձնագրային վարչությունը և կադաստրը կհասցնեն մինչև հունիսի 30-ը ամբողջապես աշխատանքային խմբին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը և ստանալ այս պահի համար ամբողջական պատկեր, իսկ վերջում տեսնել՝ ինչքան է արժենալու անօթևանության խնդրի հաղթահարումը, - ասում է Տիգրան Պետրոսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: