Հայերեն   English   Русский  

​Քոչարյանի դատավարությունը սոցիալական ցանցերում վերածվեց Արցախի դեմ դատավարության.Ստեփան Դանիելյան


Ֆբ գրառում


  
դիտումներ: 373

Ներազգային ատելությունը հերթական անգամ բորբոքվեց ու կարծես թե կան մարդիկ, որոնք հենց դրան էին սպասում։

Կարծես թե սրանով այլ նպատակներ է հետապնդվում, կասկածը գնալով խորանում է։

1996-ին ընտրակեղծիքներով սկսված իշխանության համար պայքարը, որը կանգնեցվեց 1998-ին,՝ հիմնականում Վազգեն Սարգսյանի ջանքերով, այժմ նորից է բորբոքվում։

1998-ին Տեր-Պետրոսյանը իշխանության համար պայքարին տվեց գաղափարախոսական երանգ "Պատերազմ և խաղաղություն" հոդվածով, այժմ դրա հաջորդ փուլն ենք մտնում։

"Նոր Հայաստանի" շանսն էր փակել 1996-ի կեղծիքներով սկսված իշխանության պայքարի էջը։ Շանսը չօգտագործվեց։

Ինչևէ, Իմ Քայլի պատգամավորները, ինչպես ժամանակին Վազգեն Սարգսյանը, այժմ ընտրության առջև են կանգնել, կրել պատասխանատվությունը Արցախի հարցում ուրվագծվող քաղաքականության և դրա հետևանքների համար, թե տարանջատվել ու դառնալ ինքնուրույն։

Ընտրությունից փախչել չի հաջողվի, պետք է արտահայտվեն։






Մեկնաբանություններ - 1

agob.k     17.05.2019 ays polor vor aysor badahum a levonin tavajanutyan badjarn a anijyal sriqaner nuyn bes nikol u ir chrjadad adelutyun sermanelov vstah polorn al badijner anbayman bidi stanan ?
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: