Հայերեն   English   Русский  

Արոնյանը կմասնակցի Grand Prix մրցաշարին


  
դիտումներ: 127

Այսօր Մոսկվայում մեկնարկող շախմատի Grand Prix նոկաուտ համակարգով միջազգային մրցաշարին կմասնակցի 16 գրոսմայստեր:

Grand Prix-ում Լևոն Արանյանի մրցակիցներն են Անիշ Գիրին, Շախրիյար Մամեդյարովը, Յան Նեպոմնյաշչին, Ալեքսանդր Գրիշչուկը, Հիկարու Նակամուրան, Թեյմուր Ռաջաբովը, Ուեսլի Սոն, Սերգեյ Կարյակինը, Պյոտր Սվիդլերը, Վեյ Ին, Նիկիտա Վիտյուգովը, Յան-Կշիշտոֆ Դուդան, Ռադոսլավ Վոյտաշեկը, Դմիտրի Յակովենկոն, Դանիիլ Դուբովը:

2020 թվականի Հավակնորդների մրցաշարի համար ուղեգիր տվող մրցաշարում պարտվող դուրս կմնա հետագա պայքարից: Առաջին տուրում Արոնյանի մրցակիցը ռուս Յան Նեպոմնյաշչինն է: Շախմատիստները կմրցեն երկու դասական պարտիայում, իսկ եթե գրանցվի ոչ-ոքի, ապա հաղթողը կորոշվի թայ-բրեյքում:







Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: