Հայերեն   English   Русский  

Ջոկովիչը, Նադալը, Ֆեդերերը քառորդ եզրափակչում են


  
դիտումներ: 122

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել թենիսի Հռոմի մրցաշարի քառորդ եզրափակիչ` հաղթելով գերմանացի Ֆիլիպ Կոլշրայբերին՝ 6։3, 6։0։


Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի արգենտինացի Խուան-Մարտին Դել Պոտրոն:
Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը պարտության է մատնել վրացի Նիկոլոզ Բասիլաշվիլիին՝ 6։1, 6։0։ Նադալի մրցակիցը քառորդ եզրափակչում կլինի իսպանացի Ֆերնանդո Վերդասկոն, որը հաղթել էր ռուսաստանցի Կարեն Խաչանովին։
Աշխարհի երրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը խորվաթ Բորնա Չորիչին՝ 2:6, 6:4, 7:6 (9:7)։ Ֆեդերերը քառորդ եզրափակչում կհանդիպի հույն Ստեֆանոս Ցիցիպասի և իտալացի Ֆաբիո Ֆոնյինիի զույգի հաղթողի հետ։






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: