Հայերեն   English   Русский  

​Մշակութային շաբաթ


  
դիտումներ: 1921

Մայիսի 20-ին ժամը 19:00-ին Բոհեմ թատրոնում տեղի կունենա Ամնեզիա ներկայացումը: Դերերում՝ Լուիզա Ներսիսյան, Ռաֆայել Երանոսյան:

Մայիսի 22-ին ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա երաժշտագետ Զառա Տեր-Ղազարյանի հիշատակին նվիրված «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգը:

Մայիսի 22-ին ժամը 19:00-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա Վաղը ուշ կլինի ներկայացումը:

Մայիսի 23-ին ժամը 19:00-ին Երևանի պետական կամերային թատրոնում տեղի կունենա Շոու No 3 երաժշտական ներկայացումը:

Մայիսի 24-ին ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Կոմիտասը և մենք համերգը: Ծրագրում Կոմիտասի և Երվանդ Երկանյանի ստեղծագործություններն են: Մենակատարներն են Անդրանիկ Մալխասյանը, Թամարա Մոսինյանը, Սարգիս Մինասյանը:

Մայիսի 24-ին ժամը 19:00-ին Մնջախաղի պետական թատրոնում տեղի կունենա Թատրոն ափի մեջ ներկայացումը:

Մայիսի 25-ին ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Ռոզի Արմենի մենահամերգը: Համերգի համար մշակվել է հատուկ ծրագիր սիրված ու նոր երգերից:

Մայիսի 25-ին ժամը 19:00-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա Հարսանիք թիկունքում ներկայացումը:

Մայիսի 26-ին ժամը 19:00-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 95 տարելիցին նվիրված հուշ-երեկույթ, որին մասնակցելու են Պատրիկ Ֆիորին, Էլեն Սեգարան, Լեա Կաստելը, Սլիմանին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: