Հայերեն   English   Русский  

Պոմպեոն ՌԴ-ի և ԱՄՆ-ի հաջող համագործակցության օրինակ է բերել


  
դիտումներ: 110

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Fox News Radio-ի եթերում հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի փոխգործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում կարող է երկու երկրների միջև հաջող համագործակցության օրինակ ծառայել: Գրում է Gazeta.ru-ն:

Պոմպեոն հիշեցրել է, որ ԿՀՎ-ի տնօրենի պաշտոնը իր զբաղեցնելու ընթացքում ԱՄՆ-ն և ՌԴ-ն ահաբեկչական վտանգների մասին տվյալներով են փոխանակվել:

«Հստակորեն կարող եմ ասել, որ այն տեղեկության շնորհիվ, որը մեզ տրամադրել են ռուսները, մենք պահպանել ենք ամերիկացիների անվտանգությունը», - ընդգծել է Պոմպեոն:

Իր հերթին Պոմպեոն հավելել է, որ ռուսական կողմին փոխանցված ամերիկյան տվյալները օգնել են բազմաթիվ ռուսների կյանք փրկել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: