Հայերեն   English   Русский  

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից շրջանառության մեջ դրված օրինագծերի փաթեթով կսահմանափակվեն վարչապետի լիազորությունները


  
դիտումներ: 427

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը օրինագծերի փաթեթ է դրել շրջանառության մեջ, որով նախատեսվում է ընդլայնել Կառավարության ու Ազգային ժողովի լիազորություններն ի հաշիվ վարչապետի լիազորությունների:

Այս փաթեթով փոփոխություն է նախատեսվում «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում, ինչպես նաև ՏՄՊՊՀ-ին ու ՀԾԿՀ-ին վերաբերող օրենքներում:

Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) ձևավորման սկզբունքները կփոխվեն այս օրինագծերով:

Այսօր գործող կարգավորումներով, այդ հանձնաժողովների նախագահներին և անդամներին ԱԺ-ն նշանակում է վարչապետի առաջարկությամբ:

Նոր օրինագծով նախատեսվում է, որ վերը նշված հանձնժողովների առաջին կազմի նախագահների լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունքը վարչապետի փոխարեն վերապահվելու է Կառավարությանը: Ինչ վերաբերում է այդ հանձնաժողովների անդամներին, նախագիծը ենթադրում է, որ այդ հանձնաժողովների անդամների թափուր պաշտոններում թեկնածուներին հաջորդաբար առաջադրում են Կառավարությունը, Ազգային ժողովի կառավարող և ընդդիմադիր խմբակցությունները:

Այս նախագծով լիազորություններ են ստանում նաև ընդդիմադիր խմբակցությունները և հնարավորություն են ստանում նշված երկու հանձնաժողովների անդամի թափուր տեղերի համար թեկնածուներ առաջադրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: