Հայերեն   English   Русский  

Աննա Հակոբյանը մշակութային այց է կատարել դեպի Չինական Մեծ պատ


  
դիտումներ: 163

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին, որ մայիսի 14-16-ը Պեկինում ընթացող «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին ուղեկցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին,

մայիսի 15-ին որպես պատվավոր հյուր համաժողովի կազմակերպիչները հրավիրել են կատարելու մշակութային այց դեպի Չինական Մեծ պատ:

Գիդի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը ծանոթացել է չինական Մեծ պատի պատմությանը, շրջել պատմամշակութային կոթողի տարածքում և գրառում կատարել կառույցի հուշամատյանում: Այցի ավարտին նրան տրվել է Չինական պատ այցելության վերաբերյալ պատվոգիր:

Աննա Հակոբյանը Չինաստանում

Այս մասին Աննա Հակոբյանն այսօր գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ կրում է հայկական արտադրության հագուստ և կոշիկ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: