Հայերեն   English   Русский  

Չավուշօղլուն՝ С-400 համակարգերն ընդունելու Թուրքիայի պատրաստակամության մասին


  
դիտումներ: 361

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան պատրաստ է ցանկացած ժամանակ ընդունել ռուսական C-400 հրթիռային համակարգերը: Գրում է Russian.rt.com-ը:

«Երբ Ռուսաստանը պատրաստ կլինի դրանք մատակարարել, մենք կընդունենք: Ցանկացած պահի », - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Չավուշօղլուի խոսքերը:

Ավելի վաղ Մևլութ Չավուշօղլուն ընդգծել էր, որ Թուրքիան ռուսական С-400 հրթիռային համակարգերը չի ինտեգրելու ՆԱՏՕ-ի համակարգեր:

Ավելի վաղ Ռուսաստանի և Թուրքիայի պաշտոնական աղբյուրները հերքել էին արևմտյան լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, որ С-400 հրթիռային համակարգերի մատակարարումը հետաձգվելու է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: