Հայերեն   English   Русский  

Կաննի կինոփառատոնի շրջանակներում «Ռոքեթմեն» ֆիլմի պրեմիերայի աստղային հյուրերը. Լուսանկարներ


  
դիտումներ: 589

Նախօրեին Կաննի կինոփառատոնի շրջանակներում տեղի է ունեցել «Ռոքեթմեն» ֆիլմի պրեմիերան, որի գլխավոր դերակատարաներն են՝ Թերոն Էջերթոնը և Ռիչարդ Մեդենը: Գործընկերներին հերթական անգամ աջակցելու նպատակով պրեմիերայի շրջանակներում կարմիր գորգի վրա հայտնվել են Բելլա Հադիդը, Եվա Լանգորիան, Ջուլիանա Մուրը, Շեյլին Վուդլին, Դիտա Ֆոն Տիզը և շատ այլ հայտնիներ: Գրում է Spletnik.ru-ն:

Զարմանալի չէ նաև, որ պրեմիերային ներկա էր Էլթոն Ջոնը, քանի որ ֆիլմը պատմում է նրա կյանքի և նման փառքի հասնելու համար նրա անցած ճանապարհի մասին:

Աշխարհահռչակ երաժիշտը բարձր է գնահատել Ֆիլմի գլխավոր դերակատար Թերոն Էջերթոնի ձայնային տվյալները, և նրանք հասցրել են նույնիսկ միասին ելույթով հանդես գալ այս տարվա փետրվարին «Օսկար» մրցանակաբաշխությանը նախորդած Էլթոն Ջոնի կազմակերպած ամենամյա հավաքույի ընթացքում:

«Թերոնն անհավանական դերասան է: Նա իսկապես երգում է ֆիլմում և շատ համոզիչ է: Նա զարմանալի ձայն ունի» հայտարարել է ֆիլմի ռեժիսոր Դեքստեր Ֆլետչերը:

Թեև ֆիլմը մրցութային ծրագրում ընդգրկված չէր, սակայն պրեմիերան կինոփառատոնի ամենասպասված իրադարձություններից մեկն էր:

Ева Лонгория

Белла Хадид

Шейлин Вудли

Стив Уильямс, Джулианна Мур и Дэн Краусс

Дита фон Тиз

Элтон Джон

Изабель Гулар

Сара Сампайо

Мария Боргес

Приянка Чопра

Дарья Строкоус

Ева Герцигова

Тэрон Эджертон

Каролина Шойфеле





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: