Հայերեն   English   Русский  

Չավուշօղլու. «Հենց Ռուսաստանը պատրաստ լինի S-400-ները մատակարարել, մենք կվերցնենք դրանք»


  
դիտումներ: 149

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ֆինլանդիա կատարած այցի ժամանակ կրկին անդրադարձել է ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնման հարցին:

«Հենց Ռուսաստանը պատրաստ լինի S-400-ները մատակարարել, մենք դրանք կվերցնենք», ասել է Չավուշօղլուն։

Իսկ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գլխավոր քարտուղար Հիթեր Վիլսոնը, նախօրեին, նկատի ունենալով Թուրքիային, խիստ զգուշացում է արել. «Այն երկիրը, որն ունի S-400 ՀՕՊ համակարգեր, չեմ կարծում, որ կկարողանա գնել ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչներ»։

Ինչպես հայտնի է, ռուս-թուրքական այդ գործարքի ընդդիմանում է Վաշինգտոնը, որը բազմիցսս Անկարային զգուաշցրել է, թե ինչ ծանր հետևանքներ կլինեն, եթե թուրքերը գնեն ռուսական ՀՕՊ համակարգերը:

Ամերիկյանը կողմն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե ռուսական համակարգերը մատակարարվեն Թուրքիային, ապա F-35-ների մատակարարումը դադարեցվելու է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: