Հայերեն   English   Русский  

Հարցում. թուրք աղջիկները չեն ցանկանում ընտանիք կազմել ադրբեջանցի տղաների հետ


  
դիտումներ: 194

Համացանցի ադրբեջանական տիրույթում մեծ աղմուկ է հանել ադրբեջանցի տղայի անցկացրած սոցհարցումը Թուրքիայի քաղաքներից մեկում, որտեղ փորձել է պարզել,

թե արդյո՞ք թուրք աղջիկները համաձայն են ադրբեջանցի տղաների հետ ընտանիք կազմել։

Ադրբեջանցի տղայի այն հարցին, թե «Կամուսնանա՞յիք արդյոք ադրբեջանցի տղաների հետ», անցորդները տվել են տարբեր պատասխաններ։ Ուշագրավ է, որ թուրք աղջիկները հիմնականում ասել, որ չեն ցանկանում ընտանիք կազմել ադրբեջանցի տղանելի հետ։ Սոցհարցման մասնակիցների մեծ մասի խոսքերով, ներկայումս ադրբեջանցի ու թուրք ազգի միջև աշխարհայացնքների հսկայական տարբերություն կա, և ադբեջանցի տղաների վերաբերմունքը թուրք աղջիկների նկատմամբ պարզապես «զզվելի» է։

Հարցման ավարտից հետո թուրք հաղորդավարը իր հիասթափությունն է հայտնել, թուրք աղջիկների պատասխաններից։

Հարցման տեսանյութը համացանցում արդեն ունեցել է մոտ 30հզ դիտում։ Տեսանյութի տակ մեկնաբանություն անող թուրք աղջիկները նույնպես կիսել են հարցմանը մասնակցած աղջիկների կարծիքը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: