Հայերեն   English   Русский  

Զորավարժարանում խաղարկվել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն


  
դիտումներ: 241

Մայիսի 17-ին ՊԲ-ի կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկի ներգրավմամբ բանակի "Տիգրանակերտ"

զորավարժարանում խաղարկվել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն, որին հետևել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը: Նախքան զորավարժության մարտական հրաձգության փուլի մեկնարկը ծավալված ուսումնական կետերում միավորումների և զորամասերի հրամանատարների հետ անց են կացվել մի շարք ցուցադրական պարապմունքներ, որոնց ընթացքում բանակի հրամանատարի անմիջական վերահսկողությամբ ներկա հրամկազմը ուսուցանվել է "Նռնականետային դասակի կիրառումը պաշտպանությունում", "Գումարտակի հրամանատարի կողմից կրակային խնդրի կատարումը այն դեպքում, երբ հրամանատարը չի դիտարկում նշանակետ" և մարտավարական զորավարժություններին առնչվող այլ թեմաներով:

գումարտակային մարտավարական զորավարժություն

Ծավալված ուսումնական կետերում համապատասխան աշխատանքների ավարտից անմիջապես հետո մեկնարկել է հրետանային ու տանկային միջոցներով ուժեղացված գումարտակի մարտավարական զորավարժության եզրափակիչ հատվածը: Չնայած զորախաղերի թեման պաշտպանողական էր, խաղարկվել են նաև հակահարձակողական ու գրոհային տարբեր մարտական իրավիճակներ: Զորավարժությունների ժամանակ կիրառվել են անձնակազմի ղեկավարման ու մարտի վարման նոր մոտեցումներ: Իրականին հնարավորինս մոտ պայմաններում անցկացված զորախաղերի ընթացքում, ինչպես հրետանային ու տանկային ստորաբաժանումները, այնպես էլ հետևակը կարողացել են ներդաշնակ գործողությունների շնորհիվ պատվով կատարել ուսումնամարտական առաջադրանքները և խոցել նախանշված թիրախները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: