Հայերեն   English   Русский  

Հայտնի են սուսերամրտի Հայաստանի չեմպիոնները


  
դիտումներ: 186

Նորագավիթի սուերմարատի մարզադպրոցում կայացավ սուսերամարտի Հայաստանի առաջնությունը։

Առաջնության բացմանը ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ Գաբրիել Ղազարյանը, Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը։ Առաջնությանը մասնակցեցին 140 մարզիկ՝ Վանաձորի, Գյումրիի և Երեւանի 7 մարզադպրոցներից` մրցելով խոցասուսեր, թրասուսեր, ճկասուսեր զենքաձևերում:

ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ տղամարդկանց պայքարում չեմպիոններ դարձան Էդուարդ Հովիկյանը (խոցասուսեր),Արամայիս Գաբոյանը (թրասուսեր), Մայքլ Հովհաննիսյանը (ճկասուսեր):

Կանանց պայքարում չեմպիոններ դարձան Էմմա Պողոսովան (խոցասուսեր), Աիդա Ալոյանը (ճկասուսեր):





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: