Հայերեն   English   Русский  

Տիգրան Կիրակոսյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն


  
դիտումներ: 70

Իսպանիայի Խիխոն քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության մարզական սամբոյի մրցաշարի 52 կգ քաշային կարգի եզրափակչում Տիգրան Կիրակոսյանը 2:1 հաշվով հաղթեց ռուս Եվգենի Երյոմինին:

ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ մ րցումային առաջին օրը պայքարի մեջ մտած Հայաստանի 7 ներկայացուցիչներից հաջողության են հասել նաև 68 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը (մարզական սամբո) եւ 57 կգ քաշային Պողոս Բադալյանը (մարտական սամբո), որոնք դարձել են բրոնզե մեդալակիր:

Սամբոյի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մեկնել է 19 մարզիկով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: