Հայերեն   English   Русский  

Թրամփը կոչ է արել հետաքննություն սկսել Բայդենի դեմ


  
դիտումներ: 175

Ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակներում խոսել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և Չինաստանի հնարավոր կապերի մասին: Գրում է Russian.rt.com-ը:

Հարցազրույցի հատվածը տեղադրվել է The Next Revolution հաղորդաշարի թվիթերյան էջում:

«Հարյուր տոկոս: Դա խայտառակություն է», - ասել է Թրամփը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք արժե հետաքննություն անցկացնել այն գործով, որ «Չինաստանի կառավարությունը միլիարդավոր դոլարներ է ներդրում Բայդենի ընտանեկան բիզնեսում»:

Ապրիլի սկզբին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Բայդենը սպառնալիք է ներկայացնում միայն «ինքն իր համար»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: