Հայերեն   English   Русский  

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը կոչ է արել հավաքվել Նոր Նորքի դատարանի մոտ


  
դիտումներ: 205

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ «Դեմ եմ Հանրապետականին» բովանդակությամբ:

Պատգամավորը գրառմամբ կոչ է արել այսօր ժամը 13:00-ից հավաքվել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ, որպեսզի թույլ չտան փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը:

«Դեմ եմ Հանրապետականին» ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, ասվում է.

«Տեղեկություններ կան, որ Ռոբերտ Քոչարյանի դատավորը ենթարկվում է ճնշումների և այսօր ցանկանում է փոխել նրա խափանման միջոցը:

Չի կարելի թույլ տալ, որ Երեւան քաղաքը տանկերով գրաված, 10 քաղաքացիների կյանք խլած, հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղած մարդուն ազատ արձակեն Ղարաբաղի 2 նախագահների երաշխավորությամբ եւ 20-30 աջակիցների կողմից դատարանի բակում «Ազատություն հերոսին» ակցիաների ճնշման տակ:

Միմիայն ժողովրդի ստվար զանգվածը, նրա ահագնացող ցասումը եւ պատժի անխուսափելիությունը կստիպեն դատավորին արդար որոշում կայացնել:

Այսօր ժամը 13:00 բոլորս դեպքի Նոր Նորքի դատարան»:

Հիշեցնենք, որ դատարանը այսօր է հայտարարելու Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշման մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: