Հայերեն   English   Русский  

Վենեսուելայի արտգործնախարարը՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների պատրաստակամության մասին


  
դիտումներ: 205

Վենեսուելայի արտգործնախարար Խորխե Արրեասան հայտարարել է, որ վենեսուելական կողմը պատրաստ է բանակցել ԱՄՆ վարչակազմի հետ: Այդ մասին տեղեկացնում է Վենեսուելայի արտաքին գործերի նախարարությունը: Գրում է Russian.rt.com-ը:

«Դա դիվանագիտության խնդիր է, սա դիվանագիտության ժամ է, մենք պատրաստ ենք դիվանագիտության վերադարձին, որպեսզի նստենք բանակցային սեղանի շուրջ և հարգենք միմյանց», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Արրեասսայի խոսքերը:

Նշվել է, որ Կարակասը պատրաստ է «երկխոսության մեխանիզմներ» հաստատել Վաշինգթոնի հետ փոխադարձ հարգանքի հիման վրա:

Վենեսուելայի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են նաև, որ Դոնալդ Թրամփի կառավարությունը «ձախողվել է Վենեսուելայի նկատմամբ իր բոլոր ռազմավարություններում»:

Ավելի վաղ Վենեսուելայի դեսպանը հաղորդել էր Նորվեգիայում Վենեսուելայի իշխանությունների և ընդդիմության բանակցությունների մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: