Հայերեն   English   Русский  

Ցավալի է, որ մարդիկ գիտեն, թե դատավորը Ռոբերտ Քոչարյանինն է. Երվանդ Վարոսյանը անդրադարձել է Հայկ Սարգսյանի գրառմանը


  
դիտումներ: 488

Փաստաբանների պալատի փաստաբան Երվանդ Վարոսյանը քիչ առաջ անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառմանը,

որով վերջինս կոչ է արել այսօր ժամը 13:00-ից հավաքվել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ, որպեսզի թույլ չտան փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը, քանի որ իրենք տեղեկություններ ունեն, որ Ռոբերտ Քոչարյանի դատավորը ենթարկվում է ճնշումների և այսօր ցանկանում է փոխել նրա խափանման միջոցը: Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չեմ դադարում հիասթափվել ու զարմանալ...

Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, թե իշխանական ուժն առհասարակ իրավունք ունի նման հայտարատություններ կատարել, թե ոչ, արդյոք հասկանում են, որ սա անթաքույց ճնշում է դատարանի վրա, թե ոչ... բայց նախադասությունները, որ ընտրվում են ինչ-որ բան ասելու առավել խնդրահարույց են դարձնում իրավիճակը։
Ինչ է նշանակում. «Տեղեկություններ կան, որ Ռոբերտ Քոչարյանի դատավորը ենթարկվում է ճնշումների և այսօր ցանկանում է փոխել նրա խափանման միջոցը»։

Հայկ Սարգսյան իմ քայլը

Նախ ցավալի է, որ մարդիկ գիտեն, թե դատավորը Ռոբերտ Քոչարյանինն է... Բայց ամենակարևորը. ընկերնե՛ր, դուք որտեղի՞ց ունեք տեղեկություններ, թե ինչ է մտածում խորհրդակցական սենյակում գտնվող դատավորը, ո՞վ է դա իմացել, ինչպե՞ս է ձեզ այդ մասին ասել, այդ ի՞նչ ճնշումներ են... Դուք հասկանում ե՞ք սա ինչ է նշանակում, առհասարակ մտածում ե՞ք, թե հրապարակային ինչ եք խոսում, հասկանում ե՞ք, որ մեկ պարբերության մեջ ներկայացնում եք մի շարք հանցագործությունների մասին տեղեկություններ։
Հ.Գ. Եվրոպական դատարանին միշտ «զարմանալու» առիթներ տվել է Հայաստանը, բայց կարծես հիմա որոշել եք այդ կառույցը շոկային թերապիաի ենթարկել»։






Մեկնաբանություններ - 1

agob.k     19.05.2019 hayq.s. tun angasqaj anparoyaqan sriqa ys tchpahtapar chat qan kez nman pogojayin huliqanner u anasunner ?
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: