Հայերեն   English   Русский  

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերադարձնի Ղրիմը


  
դիտումներ: 501

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և գրել, որ ինքը հավատում է, որ Ուկրաինան իրեն կվերադարձնի Ղրիմը: Գրում է Russian.rt.com-ը:

«Կարծում եմ, որ մենք կազատագրենք Ղրիմի թաթարների հայրենիքն օկուպացիայից: Եվ որքան էլ որ Ղրիմի վերադարձի ճանապարհը երկար լինի, մենք կանցնենք այն Ղրիմի թաթարների հետ», - ասել է Զելենսկին:

Ավելի վաղ Զելենսկին խաղաղության ուղերձ էր հղել Դոնբասի և Ղրիմի բնակիչների համար:

Հիշեցնենք, որ Ղրիմը Ռուսաստանի շրջան դարձավ 2014 թ. մարտին տեղի ունեցած հանրաքվեից հետո, որի ընթացքում թերակղզու բնակչության մեծամասնությունը հանդես եկավ Ռուսաստանի հետ վերամիավորման օգտին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: