Հայերեն   English   Русский  

Պերուում ուղղաթիռ է կործանվել


  
դիտումներ: 317

Պերուի Կոնդորկանկի նահանգում ուղղաթիռ է վթարի ենթարկվել: Այդ մասին նշվել է Պերուի զինված ուժերի թվիթերյան էջում տեղադրված հաղորդագրության մեջ: Գրում է Russian.rt.com-ը:

Նշվում է, որ միջադեպի արդյունքում երկու մարդ է զոհվել, ևս 2-ը՝ վիրավորվել:

«Այսօր, մայիսի 17-ին, ժամը 16: 00-ին Ми-171Ш №EP-664 ուղղաթիռ է կործանվել. Կոնդորկանկի նահանգի Ամասոնաս շրջանում, Էկվադորի հետ սահմանին հումանիտար ականազերծման գործողությունների ժամանակ», - հայտնել են գերատեսչությունից: Միջադեպի հանգամանքները պարզվում են:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում AH-1Z Viper հարվածային ուղղաթիռի վթարի հետևանքով ամերիկացի երկու զինվորական է զոհվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: