Հայերեն   English   Русский  

Դատարանը փոխեց Քոչարյանի խափանման միջոց կալանքի որոշումը. դատարանի առջև իրավիճակը ավելի է լարվել


  
դիտումներ: 376

Րոպեներ առաջ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ հիմք ընդունելով Արցախի նախագահների անձնական միջնորդությունը և ազատ արձակել ՀՀ երկրորդ նախագահին:

Որոշումը կարդաց դատավոր Դավիթ Գրիգորյանը: Դատական ակտը հրապարակելուց հետո թե դատարանի նիստերի դահլիճում, թե դատարանի առջև բախումներ սկսվեցին Քոչարյանի աջակիցների և նրա դեմ արտահայտվողների միջև: Մեծ թվով ոստիկանական ուժեր են աշխատում դատարանի տարածքում՝ փորձելով թույլ չտալ բախումներ ցուցարարների միջև:

Քոչարյանի պաշտպանները հայտարարեցին, որ քիչ անց Ռոբերտ Քոչարյանը արդեն դուրս կգա կալանավայրից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: