Հայերեն   English   Русский  

«Ավելի շուտ ձեր ծոծրակները կտեսնեք, քան «անցումային արդարադատությունը». Ռուբեն Մելիքյան


  
դիտումներ: 219

Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր կրկին ակտիվացան «անցումային արդարադատության» մասին խոսակցությունները։

Այսպիսի պառակտված, անհանդուրժող վիճակի բերված հասարակությունում անցումային արդարադատության գործիքակազմ ներմուծելը իհարկե կնշանակի սովորական տռոցկիզմ՝ անկանխատեսելի հետևանքներով։ Բայց դա իհարկե չի կանգնացնի «անցումայինի» ջատագովներին - նրանցից շատերի մոտիվացիան ո՛չ Հայաստանի հետ կապ ունի, ո՛չ էլ իրավունքի (այսօրվա խուլիգանական միջադեպը՝ ապացույց (նկատի ունի Հրանտ Մարգարյանի հետ կապված միջադեպը- խմբ.))։

Այնուհանդերձ, հարգելիներս, կարծում եմ, դուք ավելի շուտ ձեր ծոծրակները կտեսնեք, քան «անցումային արդարադատությունը»»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: