Հայերեն   English   Русский  

Ազատության հրապարակում շարունակվում է բողոքի ակցիան՝ Քոչարյանի ազատ արձակման որոշման դեմ


  
դիտումներ: 325

Արդեն երկու օր է, որ Ազատության հրապարակում չեն դադարում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատման որոշման դեմ բողոքի ակցիաները:

Երեկ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց փոխել Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ հիմք ընդունելով Արցախի նախագահ Բակո Սահակյանի և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական միջնորդությունը:

Որոշումը հրապարակվելուց հետո Քոչարյանի դեմ պայքարող ցուցարարները հայտարարեցին, որ հավաքվում են Ազատության հրապարակում՝ իրենց բողոքը բարձրաձայնելու համար: Նրանք նախ հավաքվեցին Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ հարգանքի տուրք մատուցեցին մարտի 1-ի 10 զոհերի հիշատակին, ապա շարժվեցին Ազատության հրապարակ:

Երեկ սկսված բողոքի ակցիաները շարունակվում են նաև այսօր: Ցուցարարները վանկարկում են, որ չեն հանդուրժելու հանցագործի ազատության մեջ գտնվելը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: